Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:39

Օրակարգում արգելափակելու հարց չկա․ ԲՏԱ նախարարությունը՝ ռուսական հեռուստաալիքների մասին

Օրակարգում արգելափակելու հարց չկա․ ԲՏԱ նախարարությունը՝ ռուսական հեռուստաալիքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգում որևէ հեռուստաալիք արգելափակելու հարց չկա, հայտնել են ԲՏԱ նախարարությունից՝ պատասխանելով Armenia Today-ի գրավոր հարցմանը, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանում հեռարձակվող ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ պահանջների խստացման հարցը։

Նախարարությունից անդրադարձել են նաև հարցին, թե 2024 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քանի՞ խախտում է հայտնաբերվել և ռուսական ո՞ր լրատվամիջոցներն են կատարել այդ խախտումները: Հստակեցրել են, որ ՀՀ հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ ԲՏԱ նախարարության դիրքորոշումը ձևավորվում է երկու երկրների միջև կնքված միջկառավարական համաձայնագրի կետերի իրականացման համատեքստում։

«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հանրային մուլտիպլեքսում հեռարձակում իրականացնող ռուսական տեսալսողական ծրագրերի մշտադիտարկումն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Վերջին երեք ամիսների ընթացքում ԲՏԱ-ն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հանրային մուլտիպլեքսում սփռվող ռուսական հեռուստաալիքների եթերում ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ հաղորդում չի ստացել»,- ասված է հարցման պատասխանի մեջ։

Դեկտեմբերի 17-ին «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն ամբողջությամբ եթերազրկելու վերջնական որոշում ունեն։ Նույն օրն Armenia Today-ին ԲՏԱ նախարարությունից հայտնել էին, որ այդ պահին նշված թեմայով մեկնաբանություն չունեն։

Ապրիլի 15-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանել էր ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական ​​համաձայնագիրը վերանայելը։

Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:

Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+