Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:44

ՊՆ մի շարք աշխատակիցներ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱԱԾ-ի վարույթներով․ ԶԼՄ

ՊՆ մի շարք աշխատակիցներ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱԱԾ-ի վարույթներով․ ԶԼՄ

Պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱԱԾ-ի վարույթներով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Լրատվականը տեղեկացրել է, որ շուտով աշխատանքից ազատվելու է բանակի Կապիտալ շինարարության վարչության պետ Վահագն Ստեփանյանը։ Պատճառը, ըստ մամուլի, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի քանի գործերն են, որոնք վերաբերում են այս վարչությանը։ 

ԱԱԾ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին, ԱԱԾ-ն ձերբակալել է Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Գարիկ Պողոսյանի աներձագին՝ Երկրորդ բանակային կորպուսի ՀՕՊ ՀԿ պետ, կապիտան Արթուր Աշոտի Հասաթյանին, որը կասկածվում է դավաճանության մեջ։ Կապիտանը մեղադրվում է հակառակորդի հետ համագործակցելու համար։ Իրավապահ աղբյուրը պատմում է, որ նա Ճամբարակում է բնակվել՝ կորպուսի հրամանատարի տանը։

Լրատվականը պարզաբանել է, որ հարցումներով դիմել է ՊՆ, ԱԱԾ, ԳԴ, որտեղից «ո՛չ շինարարության հետ կապված վարույթների մասին, ո՛չ էլ կապիտան Հասաթյանի ձերբակալության վերաբերյալ տեղեկություններն իրավապահները չեն հերքում», եզրափակել է թերթը

Ըստ թերթի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պրոֆեսիոնալ բանակայիններին «անտեսում է, իսկ իր ծանոթներին ու հարազատներին պաշտոններ է տալիս, տեղավորում տարբեր հիմնարկներում»։ Օրինակ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Մանուչարյանը նախարարի կուրսեցին է, որը մինչ այդ պատմության ուսուցիչ է աշխատել։

Թերթը նշել է, որ Պապիկյանի մտերիմների թվում են ՌՈ սպա Լ․ Ա․-ն, Երկրորդ կորպուսի հրամանատար, ազգային հերոս, գեներալ Գարեգին Պողոսյանը, Արարատի գնդի հրամանատար Միքայել Ֆարայանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+