Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:52

ԵՄ-ն Հայաստանին 92 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի․ Վարոս Սիմոնյան

Եվրամիությունը Հայաստանի Հանրապտությանը 92 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Սիմոնյանը հայտնեց, որ այդ աջակցությունը կուղղվի, մասնավորապես, առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանը։

Փոխնախարարն ասաց, որ աջակցության ձևն ու չափը դեռ քննարկման փուլում են, այսինքն՝ այն կարող է ավելանալ։

«Հաշվի առնելով, որ ԵՄ-ի կողմից ընդունվել է նոր գործիք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիք ունեն։ Գործիքի շրջանակում նախատեսված է մոտ 20 միլիարդ եվրոյի աջակցություն»,- նշեց Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը հայտնեց, որ բացի այս աջակցությունից՝ կա նաև Արևելյան գործընկերության 6 երկրների շրջանակում տրամադրվող աջակցություն ԵՄ կողմից։

«Այս պահին այն կազմում է մոտ 80 միլիոն եվրո, որը պետք է բաժանվի 6 երկրների մեջ։ Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը կվերանպատակաուղղի մոտ 880 միլիոն եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանի համար նախատեսված աջակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական գործիքների միջոցով, որն ուղղված կլինի մեղմելու ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները»,- նշեց Վարոս Սիմոնյանը։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն էլ հայտեց, որ գյուղատնտեսության ոլոտում ԵՄ-ն նույնպես աջակցում է Հայաստանին։

«ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության» նախաձեռնության առաջին խորհրդատվական նիստում որոշվել է ծրագրի շրջանակում Հայաստանի գյուղատնտեսությանը տալ 456,500 եվրոյի չափով աջակցություն»,- ասաց Օհանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+