ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական արդիական հարցեր՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակին և դրա հետևանքներին հակազդումը, ինչպես նաև կենսաբժշկական անվտանգության հարցեր:
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև հնարավոր հետագա քայլերն Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները:
Լավրովն ու Մամեդյարովն անդրադարձել են նաև ԱՊՀ տիրույթում Մոսկվայի և Բաքվի փոխհամագործակցության թեմային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






