Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:31

ՔԿՀ մեր այցելությունը չպետք է սահմանափակվի միայն թեյ խմելով. Զոհրաբյան

Խորհրդարանում քննարկվում է «Ձերբակալված և կալանվորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը հեղինակած ԼՀ խմբակցությունը պնդում է, որ նախագիծն ուղղված է վերացնել պատգամավորների խոչընդոտները՝ ձերբակալված կամ կալանավորված անձնաց այց կատարելու համար։

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ օրենքում բառացի նշված է, որ պատգամավորներն ունեն մուտքի և ելքի իրավունք, ինչը չի ներառում շփման և տեսակցության իրավունքը, հետևաբար դա հնարավոր չի լինում իրացնել։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ նկատեց, որ կառավարությունը դեմ է նախագծին, մինչդեռ առաջարկում է պատգամավորների հետ անձանց տեսակցությունը կազմակերպել վարչակազմի ներկայությամբ։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այս առաջարկն անընդունելի որակեց՝ նշելով, որ կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ օբյեկտիվ չի արտահայտվի։

«Ես մտնում եմ հիմնարկ, վարչակազմի պետը դուռը սիրալիր բացում է, ասում է «հարգելի պատգամավոր, ներս եկեք, բայց տեսակցելու իրավունք չունեք»։ Կարո՞ղ է գնում ենք քրեակատարողական հիմնարկ մթնոլորտային օդի ճնշումը չափելու։ Ես, ի՞նչ է, պետք է հիմնարկի դռան մոտից հարցնեմ ասեմ՝ «կալանավոր էսինչյան, ձեզ ծեծե՞լ են» նա էլ գոռա, ասի՝ այո կամ ոչ։ Տեսակցելու իմաստն այն է, որ այցելուն կարողանա իր կամքով գնահատական տալ, իրավիճակը տեսնել»։

Պատգամավորը զարմանք արտահայտեց՝ թե խորհրդարանական պետությունում ինչու՞ պատգամավորը պետք է նախարարի թույլտվությունը հայցի ՔԿՀ մտնելու համար։

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեև օբյեկտիվորեն որևէ խոչընդոտ չկա ձերբակալված կամ կալանավորված անձի հանդիպելու, բայց մենք չենք կարող ելնել այն կանխավարկածից, որ այսօր չկա, վաղն էլ չի լինի։

«Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մեզ ասել են՝ «Ձեզ թույլատրվում է մուտք գործել ՔԿՀ» և ընդամենը: Մենք մուտք ենք գործել ՔԿՀ, ՔԿՀ պետը շատ սիրալիր մեզ հրավիրել է իր աշխատասենյակ, թեյ հյուրասիրել և ասել է՝ «Այսքանով ձեր առաքելությունն այս շենքում ավարտված է»: Որպեսզի նման բաներ չլինեն, մենք չպետք է ելնենք տվյալ իշխանության բարի կամքից կամ նախարարի հայեցողությունից: Մեզ չպետք է ասեն, որ մեր այցը ՔԿՀ սահմանափակվում է՝ միայն թեյ խմելով և «պեչենի» ուտելով», — ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորը՝ որպես եզակի պատգամավոր է, որ հավանաբար անուն-ազգանունով, նույնիսկ արյան անալիզով ճանաչում է բոլոր դատապարտյալներին կոչ արեցին կողմ քվեարկել նախագծին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+