Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:55

Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել ՌԴ-ի կողմից հետախուզվող ամերիկացուն․ ԶԼՄ

Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել ՌԴ-ի կողմից հետախուզվող ամերիկացուն․ ԶԼՄ

Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել այդ երկրի քաղաքացի Էրիկ Թոմաս Քրիմերին, որի նկատմամբ ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել, հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը։

Ըստ կայքի՝ նա երեք տարի չի կարողացել լքել Հայաստանի տարածքը, քանի որ նրան Ռուսաստանին չէին արտահանձնում։

Քրիմերը ձերբակալվել էր Մոսկվայում 2017 թվականի ապրիլին՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով։ Ըստ կայքի՝ նա պնդում էր, որ գործը կեղծ է, նրանից  500 հազար ռուբլի են պահանջել քրեական գործը կարճելու համար։ Ավելի ուշ նա մեկնել էր հայրենիք, սակայն հայտնվել հետախուզման մեջ։

Կայքը հայտնել է, որ 2021 թվականին Քրիմերը կալանավորվել է Հայաստանում, որտեղ երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել, ինչպես վարվել ամերիկացու հետ։ Նրա փաստաբանի խոսքով` Քրիմերին Ռուսաստանի խնդրանքով չէին արտահանձնում, քանի որ չէին ցանկանում փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։

2023 թվականին Քրիմերը քաղաքական ապաստան էր խնդրել Հայաստանից, սակայն մերժում էր ստացել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+