Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:02

Երևանից հետագա քայլեր ենք ակնկալում. Զախարովան՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին

Երևանից հետագա քայլեր ենք ակնկալում. Զախարովան՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանից ակնկալում է հետագա քայլեր՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ։

«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել այս ուղղությամբ, այս հարցում։ Մենք Երևանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական ​​պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքները»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի տրամադրվածությունը Սյունիքում հյուպատոսության լայնամասշտաբ աշխատանքի շուտափույթ մեկնարկի վերաբերյալ չի փոխվել։

2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ 2023 թվականի մայիսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը համաձայնել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել էր, որ Կապանում ՌԴ հյուպատոսության առաջիկա բացումը մեծ դեր կունենա մարզի անվտանգության ապահովման գործում։

Հունիսի 20-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է մինչև տարեվերջ Հայաստանում բացել երկրորդ ներկայացուցչությունը։ Հունիսի 25-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների դրդմամբ վերջին ամիսներին փորձում են խոչընդոտել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսության բացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+