Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:09

Զատուլինը պատասխանել է ՀԱՊԿ երկրների կողմից Բաքվին օգնելու մասին Փաշինյանի խոսքերին

Զատուլինը պատասխանել է ՀԱՊԿ երկրների կողմից Բաքվին օգնելու մասին Փաշինյանի խոսքերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Ռուսաստանն ու Բելառուսը, երբ մեղադրել է «ՀԱՊԿ երկու երկրներին, որոնք մասնակցել են 2020 թվականի պատերազմի նախապատրաստմանն» Ադրբեջանի կողմից։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Gazeta.Ru-ին այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը։

«Կարող ենք համարել [Ռուսաստանին և Բելառուսին]: Եվ, իմ կարծիքով, պետք չէ կռահել»,- ասել է Զատուլինը։

Ռուս պատգամավորի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելու համար Փաշինյանը փորձում է ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ 

«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, ով փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- հավելել է Զատուլինը։

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկրների, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ Այսպես էր նա մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, ով այցելելով Բաքվի կողմից օկուպացված Արցախի  տարածքներ, ասել էր, որ հիշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պատերազմից առաջ զրույցն այն մասին, որ ամենադժվար ժամանակը կլինի այն, երբ Ադրբեջանը կսկսի վերադարձված տարածքները վերականգնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+