Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:39

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավումը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար. դեսպան

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավումը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար. դեսպան

Երևանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Հայաստանի աշխարհագրությունը նշանակում է, որ նա պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն ֆանտաստիկայի սիրահարները կմտածեն, որ Հայաստանն ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում», — ԶԼՄ-ն մեջբերում է դեսպանին։

Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները «հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա»։ Դեսպանի խոսքով՝ ներկայումս «ՀՀ ազգային շահերը պահանջում են, որ օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ»։

«Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ուզում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»,- հավելել է Բալայանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել որպես «շրջադարձ դեպի Արևմուտք»՝ ի հաշիվ Ռուսաստանի։

«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուս դիվանագետների հետ, և ես նրանց ասում եմ, թե ինչ ենք անում, ես երբեք չեմ լսել հակափաստարկներ, թե ինչու չպետք է դա անենք, ինչպես կարող են եվրոպական և ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում վնասել ռուսական շահերին»,- ասել է դիվանագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+