Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:37

Միրզոյանն ու Բայրամովը Բեռլինում քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանն ու Բայրամովը Բեռլինում քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները Բեռլինում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է, որ այս բանակցությունները «նպատակ ունեն շարունակել արդյունավետ քննարկումները, որոնք անցկացվել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում» Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ղեկավարների կողմից։ Նախարարի հայտարարության ձայնագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ YouTube-ի ալիքում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիների ցավոտ հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, երկու երկրների խիզախ քայլերն են՝ անցյալը հետևում թողնելու և իրենց ժողովուրդների համար կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասել է Բերբոքը:

Նա նաև նշել է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը։ «Այսօրվա և վաղը կայանալիք ուղիղ երկխոսությունը, լավագույն միջոցն է հետագա առաջընթացի հասնելու համար»։ Բերբոքը հույս է հայտնել, որ գերմանական կողմը կարող է հարթակ ապահովել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի համար։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ հանդիպման ժամանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+