Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:57

Սերժ Սարգսյանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր բախումներ է կանխատեսել

Սերժ Սարգսյանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր բախումներ է կանխատեսել

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը  չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր բախումների հավանականությունը։ Նա լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի՝ փետրվարի 13-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հատվածում 4 հայ զինվորականի կյանք խլած գործողությունն իրավիճակի տրամաբանական շարունակությունն է։

«Շաբաթներ առաջ ասացի, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, այն կրկնակի կապիտուլյացիա է լինելու։ Այս ընթացքում, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի խոսույթում նոր որակումներ են հայտնվել, որոնք հրահանգների ու ցուցումների են նման։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կարող են կրկնություններ ունենալ տարբեր հատվածներում»,- ասել է Սարգսյանը։

Նա չի բացառել, որ Ադրբեջանը կշարունակի ճնշումներ գործադրել ու Հայաստանից նոր զիջումներ ստանալ։

«Ադրբեջանը չի կարող հետ կանգնել իր պահանջներից, քանի որ կապիտուլյացիան ուղղակի սպանում  է կապիտուլացվողի կամքը։ Մեր բանակին պարտադրում են է՛լ ավելի խեղճացած լինել։ Եթե թշնամու պահանջով խոստանում ես, որ ժամերի ընթացքում հետաքննություն կիրականացնես ու ինչ-որ կրակոցի մեղավորին կգտնես, վաղը չէ մյուս օրը, եթե ադրբեջանցիները ճնշեն, վստահ եմ, մեր զինվորներն անգամ դիմադրելու ցանկություն չեն ունենալու, որովհետև դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն անել ու պատժել»,-ընդգծել է երրորդ նախագահը։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+