Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:07

[ՏԵՍԱՆՅՈՒԹ] Ձե՞ռ եք առնում. վարչապետը՝ Տիգրան Ուրիխանյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ:
«Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է, հա՞»,- ասաց նա:

Ուրիխանյանն արձագանքեց. «Պարո՛ն վարչապետ, Դուք անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք իմ կողմից, բա «ձեռ եք առնում»-ը ո՞րն է: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, մտահոգություն արտահայտել: Այդ մարդիկ «լեն օրվանից» չեն գնում, սպառողական վարկ վերցնում: Դուք չեք ուզում իմ մեկնած ձեռքը՝ աջակցության ձեռքը բռնել, ինձ ուրիշ բաներ եք ասում, ես ասում եմ՝ եկեք՝ որոնենք տարբերակներ»:

Վարչապետը նշեց. «Դուք անցյալ անգամ խանութների ծեծկռտուքի տեսարաններ էիք նկարագրում, մինչև էդ խանութ ուղարկեցինք, ֆոտոներն եկան, այստեղ չէիք, բա պատգամավորը վեր կենա ԱԺ-ում քննարկման ժամանակ ասի՝ ա՞րև, թե՞ արևիկ: Դուք ասում եք՝ սպառողական վարկեր, ես 2012-ից պատգամավոր եմ, ինչ գնել ենք, սպառողական վարկով ենք գնել, կասե՞ք՝ ինձ ինչո՞ւ պիտի «վարկային արձակուրդ» տային: Ինչ վերաբերում է իմ ասած «կոպեկ-կոպեկ» հետ բերելուն, այո՛, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+