• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 11:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Քաղաքական ավանտյուրաների ժամանակը չէ»: Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին

Հայաստան, Քաղաքականություն,
02 Փետրվար 2024 13:31
ShareShareShare
«Քաղաքական ավանտյուրաների ժամանակը չէ»: Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին
telegram

ԲՀԿ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և մի խումբ համախոհներ մտադիր են կուսակցություն ստեղծել։ Վերջին օրերին  Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել, որպեսզի հասկանան` հանրության շրջանում կա՞ նոր քաղաքական ուժի պահանջարկ, Armenia Today-ին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։

- Ինչո՞ւ որոշեցիք նոր կուսակցություն ստեղծել։

- Մեկ շաբաթ առաջ իմ ընկեր ու գործընկեր Գևորգ Պետրոսյանի հետ նոր շարժման մասին ասուլիսում անոնս-հայտարարություն արեցինք։ Այս պահին խոսքը կուսակցության մասին չէ, մենք փորձում ենք մեր համակիրներով ու համախոհներով մեկ շարժման մեջ միավորվել։ Նրանց շարքերում կան զոհվածների ծնողներ, հանրային գործիչներ, ովքեր որևէ կուսակցությունում չեն, բայց հանրային ազդեցություն ունեն։

Մենք գնում ենք մարզեր, հանդիպումներ ենք ունենում հանրության, տարբեր հանրային գործիչների հետ, փորձում ենք լսել նրանց տեսակետը և հասկանալ, թե այս իշխանության դեմ պայքարի ի՞նչ առավել օպիտիմալ շարժումներ, ֆորմատներ կարելի է մտածել, որովհետև այս իշխանության  հետ պայքարը, իմ վստահ համոզմամբ, պետք է լինի ցանցային։ Մենք չպետք է ընդդիմադիր բևեռներով, կուսակցություններով իրար դեմ պայքարենք, ինչը, ցավոք, մեր ընդդիմադիր դաշտի հիմնական օրակարգն է։

- Այսինքն` դուք փորձում եք հավաքվել, շարժում սկսել, հետո նոր կուսակցությո՞ւն ստեղծել։

- Այո՛, եթե ընտրական պրոցեսի պետք է մասնակցենք, շարժումով չենք կարող, պետք է մասնակցես արդեն քաղաքական կուսակցությունով, և դա ամենահեշտ տարբերակն է։ Այսօր Արդարադատության նախարարությունում 92-ից ավելի կուսակցություն կա, որից առնվազն 80-ը «մեռյալ» կուսակցություններ են, ամենահեշտ բանը կուսակցություն գրանցելն է, բայց ես չեմ ուզում, որ մենք դառնանաք գրանցված հերթական կուսակցություններից մեկը, մենք պետք է ունենանք հանրային վստահություն։ 

Ի դեպ, քննարկումներ ենք անում տարբեր գործիչների հետ, անհրաժեշտ է հավաքվել և հասկանալ մեր լիդերշիփի թիմը, որից հետո միայն նոր հանրային հայտ ներկայացնենք։ Այս պահին դեռ նախնական քննարկումներ են, չեմ ուզում փակագծեր բացել և վերջնական որևէ բան ասել, որովհետև չի բացառվում, որ երբ ավարտենք մեր մարզային հանդիպումները, օրինակ՝ գանք այն եզրակացության, որ հասարակությունը չի ուզում նոր շարժում։ Չնայած ես այդ կարծիքին չեմ, որովհետև բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակության 85 տոկոսը ռեալ փոփոխություն է ուզում, պարզապես ակնկալում է մարդկանց, ովքեր ճանապարհի կեսից իրենց մենակ չեն թողնի։ 

- Կա՞ն հասարակական գործիչներ, ովքեր պատրաստ են համագործակցել ձեզ հետ։

- Այո՛, կան, ուղղակի անուններ չեմ տա, որովհետև իրենց թույլտվությունը չունեմ։ Բայց իրենք և՛ քաղաքական, և՛ մշակույթի գործիչներ են, և՛ հոգևորականներ, բացի այդ` հանրային սեկտորում շատ ակտիվ են։ Պարզապես «մինչև առուն թռնելը հոպ անելն» իմ քաղաքական ձեռագիրը չէ։ Հիմա մեր երկիրն այնպիսի իրավիճակում է, որ քաղաքական ավանտյուրաների ժամանակը չէ։ Ունենք վճռական որոշում, որ եթե 100 տոկոս վստահություն չունենանք, ու եթե մեր շարժումն առնվազն որոշակի բեկում է բերելու հանրային այս ապատիկ տրամադրությունների մեջ, ուրեմն ավելի լավ է չանել, քան հանրության ապատիան ևս մեկ փուլով խորացնել։ 

- Դուք վերջին տարիներին բավական ակտիվ մասնակցություն եք ունեցել ընդդիմության տարբեր ուժերի կողմից կազմակերպված շարժումներին, բողոքի ակցիաներին, ինչո՞ւ հիմա որոշեցիք առանձին շարժումով հանդես գալ, այլ ոչ թե լինել մեկ այլ կուսակցության, օրինակ՝ ՀՀԿ-ի հետ։

- Շատ պարզ պատճառով։ Նախ՝ մեր քաղաքական դաշտի այս հիվանդությունը, հիվանդագին ամբիցիաները, որ դու ինչ-որ ժամանակ այսինչ բանն ես ասել, թույլ չեն տալիս, որ մարդիկ մի կողմ դնեն ամբիցիաները և փորձեն իսկապես այս օրհասական պահին միավորվել։ Այսօր ես «Հանրապետական» կուսակցությունը համարում եմ մեր ընդդիմադիր գեներատորը, առանցքային կուսակցություններից մեկը` անկախ նրանից, թե այնտեղ ում ինչպես եմ վերաբերվում։ Ես ինքս նրանց ամենաուժեղ քննադատներից մեկն եմ եղել և, այո՛, այդ կուսակցությունում եղել են վիժվածքներ, որոնք ապականել են կուսակցությունը և հիմա նրանց գերակշիռ մեծամասնությունն այս իշխանության գրպանում է։ 

Իսկ առանձին շարժում սկսելը բնավ չի նշանակում առճակատում ընդդիմադիր որևէ բևեռի հետ։ Եթե, ի վերջո, հանրագումարում ընտրական շեմին ընդդիմադիր դաշտը չմիավորվի մեկ ճակատում և բոլորը գնան առանձին-առանձին, Նիկոլն էլի շահելու է։

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր իսկապես պատրաստ են մի կողմ դնել ամբիցիաները, որոնք պատրաստ են ինքնամաքրվել, իրենց հետ պատրաստ ենք։ Որովհետև ես շատ եմ քննադատել և քննադատում եմ խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է ընդդիմությունն իր շարքերից չմաքրել ոմանց, ովքեր Նիկոլի հետ քննադատում են բարդ համադասական նախադասության մեջ ստորակետի հարցը։ Գուցե շատերն ինձ մեղադրեն ծայրահեղական ռադիկալ լինելու մեջ, բայց այս փուլում մենք պետք է ապրենք «մահապարտ սամուրայի» օրենքներով, որովհետև երկիրը կանգնած է կործանման շեմին։ Եվ Նիկոլ Փաշինյանը երեկ ազդարարեց, որ այժմ ինքը, ըստ էության, ավարտում է Երրորդ հանրապետությունը և փորձում է ստեղծել Չորրորդ հանարպետություն, որտեղ եկեղեցին հավասար իրավունք կունենա, ինչ սատանիստական որևէ կազմակերպություն։ Ես այդպիսի Չորրորդ հանարպետություն չեմ ուզում։ 

- Եթե արտահերթ ընտրություններ լինեն, մասնակցելո՞ւ եք։ 

- Այո, ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ, որ ես էլ, իմ գործըենկերներն էլ հանրային մեծ լսարան ունենք։ Ի վերջո, տեխնիկայի այս դարում պետք չէ սոցիոլոգիական հարցումներ անել, թե այս կամ այն գործչին քանի մարդ է լսում, հանրային ինչ լսարան ունի։ Հիմա կա յութուբը, որտեղ բացում, նայում եք, թե որ գործիչը քանի դիտում ունի։ 

- Շատ ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ առաջիկայում նախատեսում են փողոցային պայքար։ Եթե սկսվի նման պայքար, դուք կմասնակցե՞ք։

- Եթե այդ փողոցային պայքարը չի ավարտվելու ֆանարիկներով պարով և սիթի տուրերով, որովհետև ժողովրդին միտինգ պետք չէ, ժողովրդին հարթակից ասվող խոսքեր պետք չեն, ամեն ինչ վաղուց ասված է։ Ժողովրդին պետք են վճռական գործողություններ, որոնք, բնավ, չեն նշանակում հակաօրինական գործողություններ։ Նույն մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում հստակ նշված է, որ եթե իշխանությունների անօրինականության դեմ սահմանադրություններն ու օրենքներն անզոր են, ժողովուրդն իրավական և օրինական իրավունք ունի ապստամբության. այն, ինչ ասում էր Արարատ Միրզոյանն ԱԺ դահլիճում։

Այնպես որ, եթե մանկական կապրիզներ և ամբիցիաներ չեն լինելու, իհարկե, կլինենք ցանկացած շարժման կողքին, որի հիմքն ազնիվ մղումն է։

 

 

telegram
Tags: Նաիրա Զոհրաբյան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապենյանի նկատմամբ դատախազության միջնորդությունը կապված է դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ,...

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Load More
Xosum
  • Լուրեր
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Աշխարհում

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26

Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Այսպիսով Ֆրանսիան դարձել է...

Read moreDetails
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)
Իրավունք

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ