Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:23

Դավոսում հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները գերիների հարցում բավարար ջանքեր չեն գործադրում․ ԶԼՄ

Դավոսում հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները գերիների հարցում բավարար ջանքեր չեն գործադրում․ ԶԼՄ

Համաշխարհային առաջնորդները հունվարի 15-19-ը տեղի ունեցած Դավոսի Համաշխարհային տնտեսական 54-րդ ֆորումի շրջանակում հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ լինեն, և այդ երկիրն ազատ արձակի հայ գերիներին ու պահվող այլ անձանց, գրում է Oragir.News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում համաշխարհային առաջնորդները զորակցություն են հայտնել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։

«Համաշխարհային առաջնորդները, սակայն, նշել են, որ խնդիրն անհնար է լուծել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի բարձրացրել այս հարցը»,- հավելել է ԶԼՄ-ն։

ԶԼՄ-ին հայտնի է դարձել, որ ֆորումին մասնակցել է նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այլ ընկերներ։

«Ֆորումի շրջանակներում նրանք հանդիպումներ են ունեցել բազմաթիվ երկրների նախագահների և վարչապետների հետ՝ խնդրելով նրանցից ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, որպեսզի վերջինս անհապաղ ազատ արձակի իր երկրում ապօրինաբար պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- գրել է կայքը։

Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Նրանց կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։

Սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակումից հետո սկսել ադրբեջանցիները գերի էին վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

ՔԿ-ն 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 մարդ մահացել է, 21 անձ անհետ կորել է, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+