«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովը նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասը, ինչպես նաև այլ հրավիրյալներ չեն լինի, գրում է «Ժողովուրդ»-ը:
Վարչությունը որոշել է, հայտնում է պարբերականը, այս անգամ քաղաքական ժողովը նեղ կազմով անցկացնել. հրավիրյալներ չեն լինի: ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է. «ՔՊ կուսակցության կանոնադրությամբ սահմանված է քաղաքական ժողովի կազմը: Վարչությունը կարող է որոշել՝ լինե՞ն հրավիրյալներ, թե՞ ոչ: Այս անգամ որոշումը եղել է այդպիսին, որ միայն կանոնադրությամբ սահմանված կազմով է քաղաքական ժողովը լինելու, հրավիրյալներ չեն լինելու»:
Թերթը նշում է, որ կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին ներկա են լինում կուսակցության վարչության անդամները, վերահսկիչ հանձնաժողովների անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների և կառավարության ՔՊ-ական անդամները, ինչպես նաև այն համայնքապետերը, որոնք ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Բացի մշտական անդամներից, վարչության որոշմամբ, քաղաքական ժողովին մասնակցում են նաև հրավիրյալներ:
Կուսակցության նախորդ քաղաքական ժողովին, որը տեղի էր ունեցել հունիսի 17-ին, ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, կային նաև հրավիրյալներ:
Դեկտեմբերի 9-ին Իջևանում կայացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






