Արցախի տեղեկատվական շտաբը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարություն տարածեց, որ նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում և դա է Շահրամանյանի լռության պատճառը:
«Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի և ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց առաջ որոշ հարցեր է ուզում ճշտել Փաշինյանի հետ: Վերջինս ձգձգում է հանդիպումը: Երեկ, փաստորեն, Շահրամանյանը շտաբի միջոցով մի թեթեւ «զգուշացրեց», թե հայտարարություն է անելու»,- գրել է թերթը։
Թերթը նշել է, որ հանդիպման նախաձեռնությունը, ըստ իրենց աղբյուրների, ի սկզբանե եղել է ՀՀ իշխանությունների կողմից, հետո, հավանաբար, «իրավիճակ է փոխվել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







