Տիգրան Ավինյանն անձամբ կզբաղվի մետրոյի տեխնիկական խնդիրների լուծման ֆինանսավորման հաստատմամբ, նա այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը զեկուցեց, որ տեխնիկական խնդիրներ ունեն, մոտ 200 միլիոն դրամ արժողությամբ պահեստամասերի անհրաժեշտություն կա»,- նշեց Ավինյանը։
Սեդրակյանի խոսքով՝ գումարի հատկացումը կառավարությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ մյուս տարվա բյուջեում էին նախատեսում այդ գումարները։
«Բայց դիմումն ուրբաթ օրը նորից գնացել է Տարածքային կառավարման նախարարություն և, ըստ իս, այս անգամ կհաստատեն»,- ասաց Սեդրակյանը, ինչին Ավինյանն արձագանքեց․ «Ինձ ուղարկեք գրության համարը, ես անձամբ կզբաղվեմ դրանով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







