Արցախում գտնվող մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ Ադրբեջանի ոստիկանները փակել են բոլոր լքված տների դարպասները և թույլ չեն տալիս անգամ իրենց մարդկանց մտնել այս կամ այն տուն` ավարի նպատակով, գրել է «Իրավունք» թերթը:
«Ըստ տեղացիների, ադրբեջանցիները հույս ունեն, որ արցախցիները կվերադառնան իրենց տները, իսկ դրա համար նրանց պետք է պարզ ճակատով դուրս գալ միջազգային հանրության մոտ, որպեսզի վերադարձի դեպքում արցախահայերը չգտնեն իրենց տները լքված ու թալանված»,- գրել է թերթը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







