Նրա խոսքով՝ առաջին փոխանցումներն արդեն սկսվել են նախորդ ուրբաթ օրվանից։ Ինչ վերաբերվում է անչափահասներին, ապա նրանց դիմումների ընդունումը սկսվել է շաբաթ օրվանից, այսինքն՝ այսօր արդեն երրորդ օրն է տեղի ունենում դիմումների ընդունման գործընթացը։
«Ընդունվել է 17 139 անչափահասի դիմում՝ ընդհանուր առմամբ 25 963 անչափահասի տվյալներից»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դրանից 1005 դիմում բավարարվել է, իսկ 306-ը մերժվել է, իսկ 15 828-ը գտնվում է մշակման փուլում։
Խաչատրյանը նշեց, որ 306 դիմումների մերժման պատճառները տարբեր են, ամենատարածվածն այն է, որ չեն հանդիսանում շահառու, օրինակ՝ չեն հանդիսանում սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







