Ձեր պլանն այն էր, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայրենակիցները բռնի տեղահանվելուց Երևան գալու հնարավորություն չեն ունենա, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը:
«Ձեր պլաններում այն է եղել, որ արցախցիները կգնան Բոստոն, Փարիզ, Լոս Անջելես՝ ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող և զրոյացող շարքերը»,- ասաց Փաշինյանը՝ հակադարձելով, որ հենց «Հայաստան» խմբակցությունն է եղել խամաճիկային, երբեք չի կարողացել ո՛չ շնչել, ո՛չ արտաշնչել, ո՛չ հազալ, ո՛չ փռշտալ՝ ազատ:
«Խամաճիկային կառավարությունը ձեր կուսակցության կառավարությունն է եղել: Ո՛չ դուք եք որոշում ՀՀ-ում իշխանափոխություն կլինի, թե չի լինի, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկը. դա որոշում է ՀՀ ժողովուրդը: ՀՀ ժողովուրդը որ որոշի՝ կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անի և ձեզ էլ չի հարցնի: ՀՀ ժողովուրդը ձեզ հետ այդ իշխանափոխությունն արել է մի քանի անգամ և ամեն օր էլ անում է»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







