Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Ռուսաստանին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին մեղադրել է Ադրբեջանին «հանցավոր աջակցության» մեջ, որը ձգտում է հպատակեցնել Արցախի ժողովրդին։
Նա ընդգծել է, որ Արցախի իշխանություններն այս իրավիճակում պետք է արագ որոշումներ կայացնեն և բարձրաձայնեն ժողովրդին, որքան էլ որ դժվար լինեն այդ որոշումները։ «Եվ ժողովուրդը պետք է կայացնի իրավիճակից բխող պարտադրված որոշումներ»,- ընդգծել է նա։
«Արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում»,- նշել է Բեգլարյանը:
Նա հավելել է, որ նման ծանր իրավիճակում և ծայրահեղ անհավասար պատերազմում «մեր հերոս տղաները պարզապես չեն կարող իրենց արիության և կյանքի գնով հասնել նշանակալի արդյունքի»։ Իսկ առաջնահերթությունը պետք է լինի մարդկային կյանքերի փրկությունը, համոզմունք է հայտնել Բեգլարյանը։
«Մենք մնացել ենք բոլորովին պաշարված ու մենակ, նույնիսկ Մայր Հայաստանն այս կռվի մեջ թողեց Արցախը։ Նման ակնհայտ փակուղու մեջ հիմնական առաջնահերթությունը պետք է լինի մարդկային կյանքերի փրկությունը, իսկ Արցախի ապագային վերաբերող այլ հարցեր պետք է քննարկվեն հրադադարից հետո՝ հնարավորինս միջազգային հնարավոր երաշխիքներով»,- եզրափակել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







