Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության համար, հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է. Ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում փրկարարական աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը նաև ընդգծել է օգնության անհապաղ առաքման և «մարդասիրական հասանելիության բացման» կարևորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







