Երևանն ու Բաքուն պետք է բարձրորակ պայմանավորվածություններ ձեռք բերեն, ոչ թե հապճեպ խաղաղություն, ինչպես ԱՄՆ-ն է ցանկանում, կարծում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
«Պետք չէ գործընթացը արագացնել, այն պետք է ընթանա այնպես, որ վերջում բարձրորակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Ինչ-որ մեկը կարող է օգուտ քաղել արագացման գործընթացից, որպեսզի հնարավորինս շուտ ինչ-որ բանի հասնի: Բայց հարցն այն է, թե հետո դա ինչպես կիրականացվի», — ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարն օգոստոսի 4-ին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը «հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն իր հերթին օգոստոսի 8-ին հայտարարել է խաղաղության պայմանագրի իրագործելիության մասին՝ «չնայած այս հարցի կողմ չհանդիսացող այլ երկրների մեկնաբանություններին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







