Լաչինի միջանցքը փակելու մեջ Հայաստանի իշխանություններին մեղադրողների թիվը հունվարից աճել է 6 տոկոսով՝ դառնալով 35 տոկոս։ Դա են վկայում «GALLUP»-ի հայաստանյան հետազոտությունների արդյունքները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանը։
Ըստ կատարված հետազոտության, որն անցկացվել է հեռախոսային խոսակցության միջոցով հունիսի 21-24-ը ՀՀ 1 100 քաղաքացիների շրջանում՝ թիվը բոլոր մյուս պետությունների ու կառույցներ դեպքում նվազել է։
Այսպիսով՝ ՌԴ իշխանություններին մեղադրել է հարցվածների 25,2-ը՝ նախկին 30,2-ի փոխարեն։ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է հարցվածների 27,8 տոկոսը՝ նախկին 42,5 տոկոսի փոխարեն։ Թուրքիայի իշխանություններին մեղադրել է հարցվածների 14,4 տոկոսը՝ նախկին 17,2 տոկոսի փոխարեն։ Ռուս խաղաղապահնեին նախկին 12 տոկոսի փոխարեն մեղադրել է 9,4 տոկոսը, իսկ Արցախի իշխանություններին՝ 6,7 տոկոսը՝ նախկին 8,3-ի փոխարեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







