Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ի ԱՀ Աժ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում։
Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի և ատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման հարցին՝ նախագահն ասել է․ «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»:
Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ:
Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», — ասել է նա:
Արցախի Նախագահն անդրադարձել է նաև շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին՝ այդ ուղղությամբ կառավարության աշխատանքը գնահատելով բավարար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







