Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:33

ՀՀ հարցված քաղաքացիների միայն 18,8 տոկոսն է դրական գնահատում վարչապետ Փաշինյանի աշխատանքը

ՀՀ հարցված քաղաքացիների միայն 18,8 տոկոսն է դրական գնահատում վարչապետ Փաշինյանի աշխատանքը

ՀՀ քաղաքացիների միայն 18,8%-ն է դրական գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Այս մասին է վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցումը, որն անցկացվել է Հայաստանում հեռախոսային զանգերի միջոցով 1 100 քաղաքացու շրջանում մայիսի 27-31-ը։

Փաշինյանի գործելաոճը հարցվածների 5,4%-ը լիովին դրական է  համարում, 13,4%-ը՝ ավելի շուտ դրական, 24,2%-ը՝ ավելի շուտ բացասական, 47,1%-ը՝ ամբողջությամբ բացասական, 10%-ը դժվարանում է գնահատել։

Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն, հարցվածների 41.0%-ը պատասխանել է, որ միանշանակ անհրաժեշտ է, 18.9%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ է, 12.2%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 19.5%-ը՝ ընդհանրապես անհրաժեշտ չէ, 8.5%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցման ժամանակ քաղաքացիներին առաջարկվել են որոշ դատողություններ, որոնց հետ նրանք կհամաձայնեն կամ ոչ։ Այսպիսով՝ «Նիկոլ Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն արևմուտքի և Ռուսաստանի հետ» արտահայտության հետ համաձայն է հարցվածների 32.8%-ը։ «Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-յի շրջանակներ» արտահայտության հետ՝ 20.5%-ը, «Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ» արտահայտության հետ՝ 14.7%-ը, «Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանի ներկայությունը Հայաստանից» արտահայտության հետ՝ 12.9%-ը։ 19.0%-ը դժվարացել է պատասխանել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+