Հայաստանի և ԵՄ-ի, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների օրակարգում Ռուաստանին դուրս մղելու օրակարգ գոյություն չունի, ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, որ Արևմուտքից Ռուսաստանին «քշելու, «դուրս մղելու» որևէ ազդակ չեն ստացել և չի կարծում, թե նման ազդակ կլինի:
«Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը ՌԴ պարտավորությունն է»,- ասաց վարչապետը և նշեց, որ Ռուսաստանը պետք է պահեր, պետք է պահի միջանցքն իր վերահսկողության ներքո:
«Չեմ կարծում, թե Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս այդ պարտավորությունները կատարել։ «Այլ հարց, որ մեր արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր: Նախկինում մենք նման հարցեր ընդհանրապես չէինք քննարկում, քանի որ համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի»,- շեշտեց Փաշինյանը
Նա նշեց, որ երբ այդ անվտանգային համակարգը չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաղթեթերում, իրենք արևտմյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգային օրակարգի հարցեր նույնպես քննարկում են։
«Այսօր մեր գերվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո և խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, Արևմուտքն ի՞նչ կապ ունի այստեղ»,- ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաև ՀԱՊԿ առաքելության գործունեությանը և կրկին խոսեց հիմնական խնդիրների մասին։
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով․ ըստ էության՝ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը, ֆունդամենտալ խնդիրը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ ընդգծի, խնդրի 90 տոկոսը կվերանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







