«Միացյալ հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները պահանջում էին նրան նշանակել Արցախի պետնախարար և որպես «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները ընդունել հիմք և ըստ դրա նրան տալ համապատասխան լիազորություններ:
Այս պահանջը նրանք բարձրաձայնեցին հանրահավաքում: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան էլ հայտարարեց, որ Արցախի նախագահին կփոխանցի ցուցարարների պահանջները: Նա հավելեց, որ այսօր դիմելու է Արայիկ Հարությունյանին՝ կոչով անհապաղ սկսել քաղաքական կոնսուլտացիաներ՝ քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







