Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին շրջանում հանդիպումների շարք է սկսել քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ Վարդանյանը կոնսուլտացիաներ է իրականացնում՝ տեղեկացնելով, որ նպատակ ունի ձեւավորել պլատֆորմ եւ ծրագիր կազմել, թե ինչպես է տեսնում Արցախի ապագան ստեղծված իրավիճակում, ու ինչպես է հնարավոր լուծել Արցախի սուբյեկտայնության խնդիրը։ Այս ամենի շուրջ, ըստ թերթի, նա առաջարկում է կարծիքներ հնչեցնել, տեսակետներ փոխանակել։
«Նշել է, որ հանրագումարում կամբողջացնի այդ ծրագիրը՝ այն ներկայացնելով թե՛ հանրությանը, թե՛ Արցախի ղեկավարությանը։ Ըստ ամենայնի՝ Վարդանյանը նոր հայտ է պատրաստվում ներկայացնել, սակայն մինչ այդ որոշել է շահել արցախցիների լայն զանգվածների համակրանքը»,-գրում է օրաթերթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







