Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:48

Հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել․ Նիկոլ Փաշինյան

Հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել․ Նիկոլ Փաշինյան

Մենք հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Այս մասին կառավարության ապրիլի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2023 թվականի առաջին եռամսյակում տպվել է 564 միլիարդ դրամի ՀԴՄ կտրոն, որը 48,7 միլիարդ դրամով կամ 9,4 տոկոսով ավելին, քան 2022-ից։

«Հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու մասին է»,- նշեց նա։

Ներկայացնելով 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները՝ Փաշինյանն ասաց, որ այն գերակատարվել է 14 մլրդ դրամով։ Հարկային եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով։

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակին հավաքագրված գումարների հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով՝ 42,2 միլիարդ դրամով։

2018 թվականի դրությամբ ՀՀ-ում շուրջ 60 միլիարդի վերադարձվելիք հարկ կար, սակայն չէր վերադարձվել։ Ըստ Փաշինյանի՝ նախկինում այդ գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ, ապա դարձրել են 3 ամիս, իսկ այժմ 2021 թվականից վճարվում է ամիսը մեկ։

«Այս համատեքստում 93 միլիարդ վերադարձնել տնտեսվարողին, նշանակում է նրանց շրջանառու միջոցները հնարավոր ամենաարագ ձևով վերադարձնել տնտեսվարողին։

Առաջին եռամսյակում հավաքագրված գումարներից, ըստ Փաշինյանի, ֆիզիկական անձանց վերադարձվել է 13,4 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 4,4 միլիարդ դրամով կամ 49 տոկոսով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+