Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:08

«Խաղաղապահներն ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում են անում». ՌԴ դեսպան

«Խաղաղապահներն ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում են անում». ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ադրբեջանցիների՝ ապրիլի 4-ին Արցախի բնակիչներին Արցախ մուտքի թույլ չտալը: «Խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է իրենց լիազորությունների շրջանակում, Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ փակ է Լաչինի միջանցքը», — ընդգծել է Կոպիրկինը ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ խաղաղապահների դերը կարևոր է ինչպես Ղարաբաղի կենսագործունեության, այնպես էլ իրավիճակի սրումը կանխելու համար: «Փաստերը խոսում են այն մասին, որ խաղաղապահներն անում են իրենց ուժերի ներածին չափով իրենց վրա դրված առաքելությունն իրականացնելու համար«, — հավելել է Կոպիրկինը։

Ադրբեջանցիները ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են Արցախի 27 քաղաքացու մուտք գործել Հանրապետություն, արդյունքում 4 արցախցիների ինքնազգացողությունը վատացել է: Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը, որը նրանց տեղափոխել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 5-ին հայտարարել է, որ այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության ապահովման կենտրոնի թույլտվությամբ։ Բժշկական օգնության կարիք ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցումով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+