Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:24

Լա՛վ, ռուս խաղաղապահներին քննադատում ենք, բայց կա՞ երկիր, որը պատրաստ է խաղաղապահներ բերել. Սարգսյան

Լա՛վ, ռուս խաղաղապահներին քննադատում ենք, բայց կա՞ երկիր, որը պատրաստ է խաղաղապահներ բերել. Սարգսյան

Ես նույնպես ոգևորված չեմ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով և անթույլատրելի եմ համարում, երբ «ահաբեկչին» և «ահաբեկչի թիրախին» դնում են նույն հարթության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սակայն, ըստ Սարգսյանի, նախօրեին եղավ ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը։ «Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն։ Մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, իսկ նա ինչ ասե՞ց»-հարցադրում արեց Սարգսյանը։

Սարգսյանի դիտարկմամբ ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ։ «Լա՛վ, ռուս խաղաղապահներին քննադատում ենք, բայց կա՞ մի երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել։ Եթե չկա, ինչո՞ւ են ավել-պակաս խոսում։ Իսկ Լեռանյին Ղարաբաղի Հանրապետությունն ի վիճակի է դիմակայել Ադրբեջանին առանց խաղաղապահների։ ՀՀ-ն վաղուց իրեն չի համարում անվտանգության  երաշխավոր. ուրեմն անհրահեշտությւոն է խաղաղապահների գոյությունը»,-հայտարարեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+