ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները, հաղորդում է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունը: «ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին բանաձև է ընդունել դիտարկման ընթացքի վերաբերյալ (2022 թվականի հունվար-դեկտեմբեր)։ Քվեարկությամբ ընդունվել են Հայաստանի կողմից առաջարկված փոփոխությունները Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի մասով ՄԻԵԴ միջանկյալ միջոցների կատարման վերաբերյալ», — ասված է հաղորդագրության մեջ:
Եվրադատարանը 2022 թվականի դեկտեմբերի վերջին բավարարել է Հայաստանի հայցը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Ըստ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի տեղեկատվության՝ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Հայաստանում բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև ճանապարհին անօթևան կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող մարդկանց անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







