Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:48

Le Figaro-ի փոխտնօրենը Եվրոպային մեղադրել է արցախահայության ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ

Le Figaro-ի փոխտնօրենը Եվրոպային մեղադրել է արցախահայության ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ

Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Եվրոպային մեղադրել է արցախահայության ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում։

«Ոչ մի կարեկցանքի խոսք սովից ու ցրտից մեռնող 120.000 արցախահայության համար։ Ոչ մի դատապարտման խոսք մարդասիրական այս ողբերգությունն իրականացրած ադրբեջանցիների հասցեին։ Որտե՞ղ են Եվրոպայի այն արժեքները, որոնք դուք պետք է ներկայացնեք Կովկասում»,- գրել է նա։

Բյուսոնը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը պղծում հայկական խաչը։

«Ադրբեջանցիները չեն հարգում ո՛չ ողջ, ո՛չ մահացած հայերին։ Երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում… Նրանք Ալիևի գլխավորությամբ նպատակ են հետապնդում ոչնչացնել հայ ժողովրդին՝ նրա հավատը, պատմությունը, ժառանգությունը, ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- կից գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+