Եկող շաբաթ՝ երեքշաբթի՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով:
Թերթի տեղեկություններով՝ շուրջ 40-50 լրատվամիջոց հնարավորություն կունենա վարչապետին հարց հղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







