Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:27

Համբարձում Մաթևոսյանը ցանկանում է քաոսի՞ վերածել Բրյուսովի համալսարանի կառավարումը. «Ժողովուրդ»

Համբարձում Մաթևոսյանը ցանկանում է քաոսի՞ վերածել Բրյուսովի համալսարանի կառավարումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որ նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվում է ստորագրել ռեկտորի ընտրության՝ դեռևս դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արձանագրությունը։

Թե ինչ պատճառով է դեռևս հոգաբարձուների խորհդի նախագահ համարվող Մաթևոսյանը նման գործելաոճ ընտրել, թերևս միայն իշխող քաղաքական ուժին կարող է հայտնի լինել։ Փաստն այն է, որ վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը 12 կողմ ձայներով ընտրվել է, իսկ ռեկտորի ընտրության նիստը վարել ու նախագահել է հենց Մաթևոսյանը։ Այժմ, սակայն, հրաժարվում է ստորագրել մի բան, ինչն իր նախագահությամբ է տեղի ունեցել»,- գրում է թերթը։

Լրատվականը մատնանշում է, որ Կարինե Հարությունյանի պաշտոնավարման նախորդ ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարի 11-ին և չի բացառվում՝ իշխանությունները Մաթևոսյանի այս քայլով ցանկանում են քաոս մտցնել բուհի կառավարման հարցում։ Ինչը, սակայն, իրավական որևէ հիմք ունենալ չի կարող, քանզի կա ընտրված ռեկտոր և դա փաստող տեսագրություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+