Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:52

Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Արցախը, ՌԴ-ն հայտարարում է Վարդանյանի հետ կապ չունենալու մասին

Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Արցախը, ՌԴ-ն հայտարարում է Վարդանյանի հետ կապ չունենալու մասին

Ռուսաստանը կապ չունի իր խնդրանքով ՌԴ քաղաքացիությունից հրաժարված գործարար Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ մեկնելու նրա որոշման հետ, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարության:

«Վարդանյանի խնդրանքով ստորագրվեց նախագահի հրամանագիրը, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որևէ գործ՝ կապված Ղարաբաղ գնալու և այնտեղ ինչ-որ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ, մենք չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ», — ասաց նա։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Լեռնային Ղարաբաղը։ «Այս տարածաշրջանի համար խորթ տարրեր են, խոսքը Վարդանյանի մասին է, ով այնտեղ է, նրա գործունեությունը հանցավոր — արկածային բնույթ է կրում, մենք կարծում ենք, որ դրան անհապաղ պետք է վերջ դրվի, և որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար», — ասաց նա:

Բայրամովի խոսքով, Ռուբեն Վարդանյանը «խանգարում է հայ բնակչության վերաինտեգրմանը Ադրբեջանի կազմում»:

Սեպտեմբերի 1-ին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ Նա ասաց, որ տեղափոխությունից հետո ռուսական ողջ ակտիվները կփոխանցի գործընկերներին և ընտանեկան հիմնադրամին։ Վարդանյանը հայտարարեց նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։ Նա նոյեմբերի 4-ին նշանակվել է Արցախի պետական ​​նախարար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 22-ի իր հրամանագրով բավարարել է Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+