Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:48

Վարչապետը հայտնել է խաղաղության պայմանագիրը հայկական առաջարկներով ստորագելու պատրաստակամության մասին

Վարչապետը հայտնել է խաղաղության պայմանագիրը հայկական առաջարկներով ստորագելու պատրաստակամության մասին

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկությունները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակության պայմանագիր։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 22-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։ Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահամանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիների իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ Ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցվել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել։

Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ բույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարության նախորդ նիստում արձանագրել է մեր հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար և մենք տեսնում ենք, որ ԼՂ  շուրջ ստեղծված սուր ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել։

Վարչապետը նաև ընդգծեց նախորդ օրը ՄԱԿ ԱԽ նիստում կարևորագույն քննարկման մասին, որտեղ տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում էին հստակ գնահատականներ հնչեցնել ստեղծված իրավիճակին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, նաև հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին, անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելության աճի համար, միասնական ջանքերը պետք է մեծացնել, ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու համար»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+