Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:53

Արցախում մտահոգություն կա, որ ՀՀ իշխանությունները կդադարեն աջակցել Պաշտպանության բանակին․ Մետաքսե Հակոբյան

Արցախում մտահոգություն կա, որ ՀՀ իշխանությունները կդադարեն աջակցել Պաշտպանության բանակին․ Մետաքսե Հակոբյան

Արցախում մտահոգություն կա, որ Հայաստանի իշխանություններն ինչ որ պահի, որը շատ հեռու չէ, կասեն, որ իրենք  որևէ կերպ չեն աջակցում Արցախի պաշտպանության բանակին և անվտանգության երաշխավոր չեն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ լուրերն այն մասին, թե Արցախում ծառայություն անցնող հայաստանցի զինծառայողները կանչվել են հրամանատարությունից ու տեղեկացվել, որ կողմնորոշվեն իրենց քաղաքացիության հարցում, քանի որ եթե Հայաստանի քաղաքացի են, ապա հնարավոր է՝ շուտով Ադրբեջանի կողմից տեղադրվելիք սահմանային սկանավորող ապարատի տեղադրման հետևանքով Արցախ մուտքի հնարավորությունից զրկվեն, քիչ հավանական են։

«Ես չեմ հավատում, որ Արցախից ինչ-որ մեկը նման բան կասի, քանի որ այդ հարցն ընդհանրապես օրակարգում չէ, չի քննարկվել և չի քննարկվում։ Այսինքն՝ չկա այդպիսի խնդիր։ Չեմ կարող ասել, թե մոտ ժամանակներս կամ հետագայում Ադրբեջանն արդյոք չի՞ սկսի ինչ-որ սադրանքներ անել, ճնշումներ գործադրել այդ ուղղությամբ, բայց այս պահին օրակարգում նման հարց չկա»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ տեղեկություն չունի զինվորների առջև այդպիսի հարց դնելու մասին։ «Հայաստանի իշխանությունների ներկա պահվածքից ելնելով՝ ես հավանական համարում եմ դա։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Արցախում չլինի բանակ, կազմալուծվի Պաշտպանության բանակը։ Եթե նման բան լինի, ապա միանշանակ նախաձեռնությունը լինելու է ՀՀ իշխանություններից, որովհետև յուրաքանչյուրը՝ լինի իշխանական, ընդդիմադիր, թե քաղաքացի, գիտակցում է, որ մեր առաջին անվտանգության երաշխավորը Պաշտպանության բանակն է»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել՝ այս անգամ Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ավելի ուշ ճանապարհն ապաշրջափակվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+