Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:04

Պետական պահպանության ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին․ ԱԽ քարտուղար

Պետական պահպանության ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին․ ԱԽ քարտուղար

Պետական պահպանության ծառայությունը կանջատվի ԱԱԾ-ից ու կդառնա վարչապետին ենթակա առանձին մարմին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում։ 

Ինչպես նիստի ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ պահպանությունը կկիրառվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի (ըստ անհրաժեշտության՝ հետագայում երկարացնելու հնարավորություն կլինի) ժամկետով։

Առաջարկվում է նա­խատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին՝ օտար­երկրյա պետություններում գտնվելու ժա­մա­նակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պե­տու­թյուն­ներ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:

«Ուզում եմ ընդգծել, որ սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակում է, որովհետև մենք շատ ենք քննարկել, թե արդյոք արժե այսպիսի փոփոխություն անել, թե ոչ և եկլել ենք եզրակացության, որ արժե՝ նաև ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն տաոլվ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ընկալմամբ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական գործառույթով՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+