Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ու համակրանքը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը», — գրել է նախարարը Twitter-ում։
Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում կամրջի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 90-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






