Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:18

Հայաստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության 2 անդամներ հանձնվել են Թուրքիային. պատգամավոր

Հայաստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության 2 անդամներ հանձնվել են Թուրքիային. պատգամավոր

Հայաստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամներ հանձնվել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT): Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Խոսքը Աթիլլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի մասին է, որոնք, Մանուկյանի խոսքով, երկու քուրդ ազատամարտիկներ են, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ, ակտիվ գործունեություն են ծավալել նաև Դերսիմում։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հոկտեմբերի 6-ին Պրահայում կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այսպիսով նվեր է արել թուրքերին:

Նշենք, որ ըստ դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը սեպտեմբերի 23-ին հայտնել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ գտնվող ՔԱԿ երկու զինյալների ձերբակալման գործողություն է իրականացրել։

Նշվում է, որ Չիչեկին 7 Յըլդըրըմին մեղադրանքներ են առաջադրվել «պետության ամբողջականությունը և միասնականությունը քայքայելու փորձի համար»: Daily Sabah-ի տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից «սահմանին հակաահաբեկչական գործողության» ընթացքում և Թուրքիա են բերվել ուրբաթ օրը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+