Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:50

Տեղի ունեցածը սպառնալիք է մեր պետականությանը. «Հայաստան» դաշինքի արձագանքը «Եռաբլուր»-ի միջադեպին

Տեղի ունեցածը սպառնալիք է մեր պետականությանը. «Հայաստան» դաշինքի արձագանքը «Եռաբլուր»-ի միջադեպին

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը դատապարտում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հանդեպ կիրառված բռնությունը։

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ը, դրսևորվեց իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության կողմից գործադրված անբարո վարքագծով, աննախադեպ բռնությամբ։ Եռաբլուրից վայրագությամբ և ապօրինաբար բերման ենթարկվեցին Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր զինվորների ու սպաների ծնողները, հարազատները։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված 37 քաղաքացիներից ոմանք մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ բռնության ենթարկվել ոստիկանությունում։
Ոստիկանների նման վարքագիծը ոչ միայն չի բխում նրանց լիազորություններից, այլ ակնհայտորեն պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցից առաջ ճանապարհը «մաքրելու» հանձնառությամբ։

Հանցավոր գնահատելով իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ոստիկանական բռնությունների արդարացման փորձերը, դրանք դիտարկելով որպես անարգանք հայ ժողովրդի, մեր հերոսների հիշատակի և նրանց հարազատների նկատմամբ,

-խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը, այն գնահատում ենք որպես իշխանությունների՝ մեր երկրի պաշտպանության և նվիրական արժեքների նկատմամբ որդեգրած վերաբերմունք,

-մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ այս իշխանությունները ոչ միայն անկարող են դիմագրավել երկրի գոյաբանական մարտահրավերների առջեւ, այլև սպառնալիք են մեր պետականությանն ու ազգային միասնականությանը,

-համոզումով, որ ոստիկանությունը կոչված է ծառայելու հանրային և ոչ օրվա քաղաքական մեծամասնության շահերին, հետամուտ ենք լինելու որպեսզի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,-նշվում է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+