Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպման օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում։
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին համաձայնեցված կարգով կհայտարարվի երկու կողմից էլ:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով այս տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են իրականացվել և երկկողմ հանդիպումները շարունակական բնույթ են կրում։
«Մենք շատ հետևողական ենք և հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով, մենք հավատարիմ ենք մեր որդեգրած այդ մոտեցմանը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, հունիսի 20-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



