Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:34

Մենք անվտանգության սեփական համակարգի ստեղծման համար ջանքեր չենք խնայելու. Հարությունյան

Մենք անվտանգության սեփական համակարգի ստեղծման համար ջանքեր չենք խնայելու. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդին ուղղված ուղերձով է հանդես եկել։

Անդրադառնալով միջազգային անվտանգային երաշխիքներին, Հարությունյանը նշել է. «Կապված ՌԴ-ի զբաղվածության շեղմամբ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը։ Մյուս կողմից միջազգային որոշ ուժեր ձեռնարկում են ռազմական և տեղեկատվական սադրանքներ ռուս խաղաապահների դերը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար», — հայտարարեց Հարությունյանը։ Հարությունյանի պնդմամբ՝ պետք է ձգտել ռուս խաղաղապահների առաքելությունը անժամկետ դարձնելու Արցախում։ «Չնայած այս ամենին, մենք ջանք չենք խնայելու անվտանգության սեփական համակարգը ստեղծելու և այն անվտանգության սեփական մարտահրավերներին համաձայնեցնելու ուղղությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվելու քաղաքացիական պաշտապանության համակարգի ամրապնդման ուղղությամբ։ «Վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր են ներդրվել քաղաքացիական պաշտպանության այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այնուհանդերձ այն կրել է շարունանական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու անվտանգության այդ բաղադրիչին»,-նշել է Հարությունյանը։ Ըստ նրա՝ բանակացությունների միջոցով ոչ միայն պետք է լուծվել հայ-ադրբեջանական, այլև Արցախ-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը, հավատարմությունն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի հարգմանը։ «Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երակարաժամկետ խաղաղության ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական և թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ», — նշել է նա՝ հավելելով, որ այդ նպատակին են ուղղված եղել Արցախի իշխանությունների բազմաթիվ գործողություններ։ «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ  լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու իր պատասխանատվությունը», — ընդգծել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+