Հայաստանը մինչև տարեվերջ դեսպանատուն կբացի Եթովպիայում: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն.
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ աֆրիկյան տարածաշրջանում Հայաստանն այդ քայլերը ձեռնարկում է պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու նպատակով:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս տարի նախատեսվում է բացել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում, որը նաև Աֆրիկյան Միության կենտրոնակայանն է ու տարածաշրջանի յուրօրինակ դարպասը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար աֆրիկյան ուղղությունը կարևորվում է նաև զարգացման օրակարգի առաջմղման տեսակետից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







