ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է ֆրանսիական Thales ընկերության ներկայացուցիչների հետ:
Նախարարը հանդիպման սկզբում ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ այցի ընթացքում կհասցնեն բացահայտել Հայաստանը:
Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ ընկերության ներկայացուցիչները գույքագրում են Հայաստանում առկա հնարավորությունները՝ ծրագրեր իրականացնելու և գործունեություն ծավալելու նպատակով:
Պոլ Ռեմինը նշել է նաև, որ իրենք նախատեսում են հանդիպումներ ունենալ ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչների հետ, այլ նաև նորարարական և բարձ տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության ոլորտների հետ կապված:
Նշենք, որ THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







