ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-12-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցում է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին։
Աբու Դաբիում անցվացվող կոնգրեսին մասնակցում են ավելի քան 150 երկրների պատվիրակություններ, մասնավորապես 70 նախարարներ։
Կոնգրեսը Համաշխարհային էներգետիկ խորհրդի և էներգետիկայի բնագավառի ամենամեծ և ազդեցիկ միջազգային միջոցառումներից է, որն ընդգրկում է էներգետիկ օրակարգի բոլոր ասպեկտները: Կոնգրեսը հնարավորություն է տալիս մասնակիցներին ավելի լավ հասկանալու էներգետիկ խնդիրներն ու գլոբալ տեսանկյունից դրանց լուծումները։
Կոնգրեսը նաև երկխոսության հարթակ է հանդիսանում էներգետիկ ոլորտի քաղաքականություն մշակողների և փորձագետների համար։
Համաշխարհային Էներգետիկ Կոնգրեսն անցկացվում է երեք տարին մեկ՝ սկսած 1924 թվականից: Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային էներգետիկ խորհրդի հետ իրականացվում է Հայաստանի ազգային կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2015 թվականին՝ Հայաստանի էներգետիկ համակարգի ընկերությունների մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







