Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը և մերժել այն: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան:
Թամազ Գոգիայի խոսքով՝ Կվիցինիայի դիմումը՝ ընտրությունների արդյունքերը չեղյալ ճանաչելու վերաբերյալ քննարկվել և մերժվել է։
Ավելի վաղ Ալխաս Կվիցինիան հայտարարել էր, որ պահանջում է հանրապետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնել: Ըստ Կվիցինիայի՝ Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան չի հավաքել հարկավոր թվով ձայներ, որն անհրաժեշտ է ըստ օրենքի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







