Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:33

Զոհված և հաշմանդամ դարձաձ 370 զինծառայողներին և նրանց ընտանիքներին, կատարվել է ավելի քան 1,3 մլրդ դրամի հատուցում

Այսօր Արմենպրեսի մամուլի սրահում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու Զինծառայողների ապահովագրության հիմադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրեցին հիմնադրամի գործունեության հաշվետվությունը։

Իր խոսքում Ավետիքյանը նշեց, որ ավելի քան երկու տարի հիմնադրամը գործունեություն է ծավալում և տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված պարտականությունները։

«2017թ․-ի հունվարի 1 ից այս կողմ հատուցվել է ավելի քան 370 զոհված և հաշմանդամ դարձաձ զինծառայողներին և նրանց ընտանիքներին, կատարվել է ավելի քան 1,3 մլրդ դրամի հատուցում»,- նշեց Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի հիմնական ֆինանսական միջոցները գոյանում են ՀՀ-ում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամի հաշվին, որի շնորհիվ հավաքագրվել է ավելի քան 18 մլրդ դրամ։

Ավետիքյանը նշեց, որ կա հատուցումների երկու խումբ՝

1․Զինված զինծառայողների ընտանիքներին, ովքեր զոհվել են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս,

2․Զինծառայողներին,ովքեր վիրավորվել կամ ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն, կրկին, կամ հատուկ առաջադրանք կամ մարտական հերթապահություն իրականցնելիս։

Ավետիքյանն հավելեց, որ ըստ օրենքի՝ հիմնադրամը պետք է հատուցումներ կատարեր 2017 թ․-ի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի համար, սակայն հավաքագրված միջոցները հնարավորութուն են տվել հատուցել 2015թ․ և 2016թ․ դեպքերի համար, իսկ այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը համաձայնություն է տվել հատուցումներ կատարել 2008-14 թթ դեպքերի համար։

«Մենք կամաց կամաց հետ ենք գնում և փորձում ենք հասնել բոլոր այն դեպքերին,որոնք տեղի են ունեցել 2017թ հունվարի 1-ից առաջ։ Սա մեր գլխավոր նպատակներից մեկն է՝ հասնել նրան,որ չլինի որևէ զոհված կամ վիրավորված, հաշմանդամ դարձած անձ, որ անկախությունից ի վեր հատուցում չի ստացել։ Սա աշխատանք է,որ պետք է կատարվի համբերատարորեն։ ՊՆ մեր գործընկերների աշխատանքը տիտանական է, ինչքան հետ ենք գնում այնքան բարդ է լինում ՝ հատկապես շահառուներին գտնելու մասով»,- ընդգծեց Ավետիքյանը։

Անդրադառնալով հատուցումների գումարների չափերին՝ Ավետիքյանը նշեց, որ, ըստ օրենքի, հատուցումները կատարվում են ըստ դեպքերի՝ 52 մլն մինչև 82 մլն դրամ՝ 1-ին կարգի հաշմանադամության դեպքերին ու զոհված զինծառայողների դեպքերի մասով։ 52 մլն հատուցվում են շարքայինները , 72 մլն՝ ենթասպաները, 82 մլն՝ սպայական անձակազմը։

Ինչ վերաբերում է երկրորդ կարգի հաշմանդամության դեպքերին՝ գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 մլն դրամ՝ ըստ զինծառայողի զինվորական աստիճանի։

«Հատուցումները կատարելու ժամանակ գումարը միանվագ չի տրվում. 10 մլն դրամ միանվագ վճարվում է 1 կարգի հաշմանդամություն ունեցողներին և զոհված զինծառայողներին և դրանից հետո ամսական 200-300 հազար՝ քսան տարի շարունակ։

2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներին վճարվում է 5 մլն դրամ միանվագ և ամսեկան 100—200 հազար դրամ 20 տարի շարունակ։ Ամենակարևորը՝ 1,3 մլրդ դրամի հատուցում ենք կատարել, բայց ունենք 13 մլրդ դրամի պարտավորություն առաջիկա 20 տարիների համար»,-եզրափակեց Ավետիքյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+